|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի անդամ երեք երկրների փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով։
«Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ հաշվի առնելու և հայտարարելու այն որոշումները, որոնք մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Եռակողմ առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Մոսկվայում: