Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությանը թույլտվություն է տվել մայիսի 17-ից ՌԴ-ից Վրաստան չարտերային թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Արդեն ավարտվել է ավիաընկերություններից մեկի հայտի ուսումնասիրությունը։ Սա Azimuth Airlines-ն է, որն արդեն մայիսի 17-ից կարող է թռիչքներ իրականացնել։ Նշված թույլտվությունը տրվել է այսօր Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից: Առաջին չվերթը կիրականացվի մայիսի 17-ին: Դրանք կլինեն չարտերային թռիչքներ», - ասել է Դավիթաշվիլին։ Նա հստակեցրել է, որ «Ազիմուտ» ընկերությանը առաջին անգամ Մոսկվայից Թբիլիսի չվերթներ իրականացնելու թույլտվություն է տրվել, սակայն ավիաընկերությունները թռիչքներ են պահանջում նաև Ռուսաստանի այլ քաղաքներից: Նրանք նաև ցանկանում են թռչել ոչ միայն Վրաստանի մայրաքաղաք, այլև Բաթում և Քութաիսի։
«Ազիմուտը» Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից թույլտվություն է ստացել շաբաթական յոթ անգամ Մոսկվա - Թբիլիսի - Մոսկվա երթուղով չվերթներ իրականացնել: «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա - Թբիլիսի - Մոսկվա օդային գծով թռիչքները կիրականացվեն մայիսի 17 - ից՝ շաբաթական յոթ անգամ հաճախականությամբ», - ասված է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ: