|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Արմենիա» ավիաընկերությունը ստացավ թույլտվություն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Շաբաթական 4 չվերթ է` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Կանոնավոր չվերթերը ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերին և բացառապես Մոսկվա կարող են մեկնել՝ միայն COVID 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում։ Չարթերային չվերթերի դեպքում մարտի 1-ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները։