|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանը կապ ունի անցյալ տարի Վրաստանի նախագահի աշխատակազմի վրա կիբերհարձակումների իրականացման հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին:
Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«2019-ի հոկտեմբերին Վրաստանում լայնամասշտաբ կիբերհարձակում իրականացվեց նախագահի աշխատակազմի, դատական համակարգի, տարբեր համայնքապետարանների, պետական, կոմերցիոն և մեդիա կազմակերպությունների վրա։ Վրաստանի, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից իրականացված համատեղ հետաքննության արդյունքում պարզվեց, որ այդ կիբերհարձակումն իրականացվել է ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության կողմից»,- հայտարարել է Կոնստանտինիդին։