Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է Միներալնիե Վոդիի և Սոչիի օդանավակայաններից դեպի Ադրբեջան թռիչքները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Միներալնիե Վոդիից Բաքու և Գյանջա, ինչպես նաև Սոչիից Բաքու չվերթները չեղարկվել են՝ Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների կողմից Բաքվի և Գյանջայի օդանավակայաններից թռիչքների թույլտվության չեղարկման պատճառով։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի էր ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը։ Ավելի վաղ հնչել էին ինքնաթիռի կործանման այլ վարկածներ՝ թռչունների երամի հետ բախումից մինչև օդանավի վրա գտնվող բալոնի պայթյուն։ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։ Աղետը խլել է 38 մարդու կյանք։