կարևոր
4576 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-10 17:53
Աշխարհ

Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից այցագրային ռեժիմի վերացումը սադրանք է անվանել

Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից այցագրային ռեժիմի վերացումը սադրանք է անվանել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել այն պնդմամբ, թե Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու և հանրապետության հետ ավիահաղորդակցության արգելքը վերացնելու Ռուսաստանի որոշումն անընդունելի է։ Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է Twitter-ի իր էջում:

«Ռուսաստանի հերթական սադրանքը: Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և այցագրային ռեժիմի վերացումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում և օկուպացնում է մեր տարածքները», - գրել է Զուրաբիշվիլին ։

Ինչպես ավելի վաղ հայտնել  էինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ավելի վաղ ստորագրել է հրամանագիր մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի վերացման մասին։

ՌԴ նախագահը մեկ այլ հրամանագրով չեղարկել է Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթների վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։