Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր, որին հետևեց պոռթկում. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀԲԿ-ականների մասնակցությամբ միջադեպին ու քաշքշուկին:
Նա, մասնավորապես նշեց. «Տեսնելով պոռթկումը, սադրանքը Ազգային ժողովում, դա հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում նման տվյալ, ասենք թե, ինչ-որ բաներ առաջանան, երեւույթներ լինեն»:
Հարցին՝ «Իմ քայլի» պատգամավորները, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սեռական բնույթի վիրավորանք է հնչել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, Ծառուկյանը խուսափեց դրան պատասխանելուց՝ նշելով. «Ես ձեր հարցին պատասխանեցի և ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ և «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան, պետք է չլիներ: Բայց մարդիկ, ասենք թե, էսօր ռոբոտներ չեն, որը լիարժեք այդ սադրանքից հետո առաջացան պոռթկումներ երկու կողմից էլ:
Մենք նախօրոք զգացինք այդ, պետք է այնպես անենք, որ չլինի»,- պարզաբանեց Գագիկ Ծառուկյանը: