|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է որակել Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին պղծած տղամարդկանց իրականացրածը։
Ավելի վաղ Թուրքիայի իրավապահ մարմինները բերման էին ենթարկել մի խումբ մարդկանց, որոնք պարել էին հայկական եկեղեցու պատին: Երկու հոգի, հարբած վիճակում, բարձրացել էին եկեղեցու պատին՝ մուտքի մոտ և պարել:
«Ես համարում եմ, որ Քադըքյոյի եկեղեցում ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը (դավանանքի հանդեպ) սադրանք է՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ասել է Էրդողանը հեռուստատեսային ուղերձում:
Խաչի առջև պարող տղամարդկանց տեսանյութը տեղադրվել է սոցիալական ցանցերում: Ստամբուլի վարչակազմը հայտարարել է միջադեպի մասնակիցներին կալանավորելու մասին, նրանց հանդեպ ընտրվել է խափանման միջոց՝ տնային կալանքի տեսքով: