|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միխեիլ Ղավելաշվիլիին անվանել է երկրի առաջին հոգեպես և հոգեբանորեն հավասարակշռված նախագահը վերջին 20 տարում։
«Ավելի քան 20 տարի Վրաստանը չունի հայրենասեր, հոգեպես և հոգեբանորեն հավասարակշռված նախագահ։ Այս առումով Միխեիլ Ղավելաշվիլիի նախագահությունը բեկումնային կլինի մեր երկրի համար», - ասել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում «թշնամական արտաքին ուժերն» օգտագործել են նախագահական ինստիտուտը՝ հասարակությունը պառակտելու և երկրի «սահմանադրական կարգը արհեստականորեն թուլացնելու համար»։
Կոբախիձեն վստահ է, որ Ղավելաշվիլիի ընտրությամբ «ինստիտուտն արժանիորեն կվերադառնա իր սահմանադրական առաքելությանը», և այն «զգալի ներդրում կունենա վրացական պետականության և ինքնիշխանության ամրապնդման գործում» և կնպաստի «արմատականության և բևեռացման նվազեցմանը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել Միխեիլ Ղավելաշվիլին։