Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Yerkir.am-ի տեղեկություններով երեկ ուշ երեկոյան Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրատապ հաղորդագրություն տարածեց, ըստ որի` պարեկային ոստիկանության Քվեմո Քարթլիի գլխավոր բաժնի աշխատակիցներն օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Մառնեուլի-Բոլնիս ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի մասնակից վարորդին` 1998 թ. ծնված Թ.Չ.-ին։
Հետաքննությամբ պարզվել է, որ նշված անձն իր ավտոմեքենայով, որի մեջ եղել է չորս ուղևոր, ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով հետիոտն երկու անչափահաս մահացել է, որոնցից մեկը տեղում, իսկ մյուսը՝ բժշկական հաստատությունում։ Բացի այդ, վթարի հետեւանքով եւս երկու երիտասարդ հետիոտն ծանր վնասվածքներ է ստացել։
Ինչպես պարզվել է` Բոլնիսի շրջանի Նախիդուրի (ադրբեջանական անվանումը Արիխլի) գյուղի մոտ վրաերթի ենթարկված և մահացած դեռահասները եղել են ազգությամբ վրաստանաբնակ ադրբեջանցիներ, ինչը և բուռն զարգացումների տեղիք է տվել։
Նախ, դեպքին միանգամից արձագանքել ու փորձել է սուր երանգ հաղորդել Վրաստանի գերազանցապես ադրբեջանաբնակ Մառնեուլիում գործող ադրբեջանական «Ակտուալ.գե» կայքը, որը իրար հետևից մի շարք հրապարակում է արել։
Ադրբեջանական շրջանակներում սկզբից ևեթ սադրիչ լուրեր են տարածվել, թե իբր այդ անչափահասներին սպանել է վարորդը, ինչը հետո հերքվել է։
Ըստ տեղեկությունների՝ տեղի ադրբեջանցի բնակիչները միանգամից հավաքվել են դեպքի վայրում և, անտեսելով Վրաստանի ոստիկանության ներկայությունն ու գործողությունները, միջնադարյան վայրենաբարո մեթոդներով պահանջել ազգությամբ վրացի վարորդին հանձնել իրենց, որպեսզի պատժեն։
Գազազած ադրբեջանցիները, անտեսելով ոստիկանության պահանջները, հարձակվել են նաև շտապօգնության մեքենայի վրա, շուռ տվել այն, հարձակվել նաև ոստիկանության վրա և այլն։
Տեսանյութերը կարող եք դիտել Yerkir.am-ի ֆեյսբուքյան էջում։