|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Գերմանական բանակի բարեփոխումը, որը տևում է արդեն մի քանի տարի, բացասական է ազդել գերմանացի զինվորների վրա: Այդ եզրակացությանն է եկել Բունդեսվերի գծով լիազոր ներկայացուցիչ Հելմուտ Կենիգհաուսը. գրում է Лента.ру-ն:
2011-ին հանելով պարտադիր զինվորական ծառայության օրենքը` Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ցանկանում էր բանակը վերածել յուրաքանչյուր գերմանացու համար ցանկալի աշխատավայրի, սակայն սպասելիքները չեն արդարացել: Բարեփոխումից հետո գերմանացիները զինվորական ծառայությանը սկսել են վերաբերվել ինչպես քաղաքացիական մասնագիտությանև իրենց պահանջներ են ներկայացնում, բողոքում հարմարավետության պակասից: