|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարեն: «Այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահպանել են, դրանցում գիտության որակի պիկ կա»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով տարկետման իրավունքը հանելուն ուղղված` ՊՆ առաջարկած նախագծին։
Հարցին` արդյո՞ք դա հարված չի լինի պաշտոնյաների որդիներին, նախարարը պատասխանեց. «Թող ծառայեն։ Պաշտոնյաները թող ծառայեն»։
Դիտարկմանը` այդ դեպքում էլ պաշտոնյաների որդիները չեն զորակոչվի առողջական խնդիրների պատճառով, Լևոն Մկրտչյանն արձագանքեց. «Դա ձեր խնդիրն է, ուշադիր հետևեք, թող գնան և ծառայեն»։
Նախարարը նաև նշեց, որ տարկետման իրավունքի վերացումը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: «Մենք նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը՝ սոցիալական արդարությունը պահելով։ Բոլորի համար գործում է մեկ օրենք»,- ասաց նա։