կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-08 11:18
Հասարակություն

Մենք պարտավոր ենք ձեր 365 օրերն էլ լցնենք խաղաղությամբ, ժպիտով, ջերմությամբ ու գեղեցիկ խոսքերով. Արմեն Մուրադյան

Մենք պարտավոր ենք ձեր 365 օրերն էլ լցնենք խաղաղությամբ, ժպիտով, ջերմությամբ ու գեղեցիկ խոսքերով. Արմեն Մուրադյան

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ գարնանային գեղեցիկ տոների մեկնարկի առթիվ։

Ասել,որ առանց ձեզ հնարավոր չէ պատկերացնել և ոչ մի ոլորտի զարգացում քիչ է։ Դուք անգնահատելի ներդրում ունեք յուրաքանչյուր երկրի զարգացման գործում։ Ձեր ժպիտներն ու հոգատարությունն անփոխարինելի են մեզ համար։ Տանը, թե աշխատանքում, դուք մեր առողջության, ընտանեկան ջերմության, բարօրության ապահովողն եք։

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համակարգում աշխատող կանանց և աղջիկներին։ Առանց ձեզ հնարավոր չէ պատկերացնել կարևոր այս բնագավառի ամենօրյա գործունեությունը։ Ձեր ուսերին է դրված հսակայական պատասխանատվություն, դուք հազարավոր փրկված կյանքերի երաշխավորն եք։ Ձեր նվիրվածությունը, կարեկցանքը, բարությունը հրաշագործ ու կենսարար անդրադարձ են ունենում մարդկանց առողջության պահպանման վրա։ Ավանդույթի համաձայն` ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել այն կին բուժաշխատողներին, ովքեր տոնական այս օրն անցկացնում են մասնագիտական պարտքը կատարելիս։ Մաղթում եմ ձեզ խաղաղ ու բարձր տրամադրությամբ ուղեկցվող հերթապահություն։

Թող գարնանային այս օրը լեցուն լինի ծաղիկներով ու ձեր ջերմ ժպիտներով: Եղեք առողջ և գնահատված։