|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Իրավունք» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով` ինչքան այս իշխանությունները Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում:
- Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է` ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել եւ ստեղծել ինչ-որ պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում։ Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումը արտահայտեց, ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցիչը ասաց` Ղարաբաղը մոռացե՜ք: Ինչ-որ գյուղեր, ռեպարացիաներ, հրաժարում ամեն ինչից։
Դա իրենց դիրքորոշումն է: Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ չի արտահայտում: Եվ հիմա այսօր խոսում են, որ կա ըմբռնում, առաջընթաց: Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։