|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Օրվա իշխանությունների թիրախում տարիներ շարունակ մեր ազգային արժեքներն են, փորձում են ջնջել մեր պատմական հիշողությունը, ազգային արժեքները։ Ազգադավ ծրագրերը վաղուց ներխուժել են դպրոցներ՝ ՔՊ-ականների քավորությամբ։ Լավ տեսնում ենք՝ ինչ են իրականացնում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ»,- Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոնում «Հայաստան» դաշինքի անդամների՝ ՀՀ Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց «Առաջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանը։
Կուսակցությունը միացել է «Հայաստան» դաշինքին։ Սևակ Խաչատրյանը վստահեցրեց՝ իշխանափոխությունից հետո եկեղեցին պետք է այնպես, ինչպես Սահմանադրությամբ է, անջատ լինի պետությունից․ «Պետությունը երբեք չի խառնվելու եկեղեցականների գործերին։ էս մարդիկ արդեն եկեղեցական ծեսերին են խառնվում, իրենց համար նոր հոգևորականներ են առաջ բերում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ