կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 13:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ իշխանությունների առաջարկած ճանապարհը նշանակում է Հայաստանի թուրքացում, նոքյարություն. Ա. Ռուստամյան

Այս իշխանությունները գնում են խաղաղություն մուրալու ճանապարհով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում։

Այս աստիճանի ծանր հոբելյան մենք երբեք չենք ունեցել, նշեց նա, երբ ստիպված ենք լինում փաստել, որ 30 տարի անցնելուց հետո անկախության հերոսական մեր անցյալը զգալի չափով կորուստ է կրել․ մենք այսօր ավելի շատ խոսում ենք կորուստների մասին, քան  ձեռքբերումների։

«Ունենք զգալի կորուստներ, բայց հույսը կորցրած չէ մեր ժողովուրդը, ամենածանր պահերին իսկապես կարողանում ենք մոբիլիզացվել, հասկանալ, որ իսկապես դանակը հասել է ոսկորին և անհրաժեշտ է միաբանություն, անհրաժեշտ է, որ մենք կարողանանք մեր ուժի ճիշտ աղբյուրները տեսնելով՝ համախմբվել, և ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը դա պարտավոր է ևս մեկ անգամ ապացուցել»,-ասաց նա։

Մենք պարտավոր ենք ապացուցել, որ կենսունակ ազգ ենք, նշեց Արմեն Ռուստամյանը, տեր ենք մեր նախնիների ձեռքբերումներին։

«Այն հաղթանակը, որ այս Եռաբլուրի հերոսները իսկապես մեզ նվիրեցին, մենք այդ հաղթանակից բավական կորցրել ենք, բայց ոչ ամբողջությամբ, մենք պարտավոր ենք վերագտնել մեզ և նորից հաղթանակներ պարգևել մեր ժողովրդին»,-ասաց նա։

Ռուստամյանը հաստատեց, որ այս իշխանության հետ շատ տարբեր են իրենց կարծիքները, բայց այդ «կամ-կամի» մեջ պետք է ընտրել այն տեսլականը, որը մեզ որպես ազգ պահպանող և ապագա խոստացող է։

Նա նշեց, որ այս իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ճգնաժամ չկա՝ ընտրությունների արդյունքը դա վերացրել է, բայց իրականում այլ պատկեր ունենք․ ճգնաժամը ոչ թե ընտրությունների արդյունքներով է որոշվում, այլ այն պատճառներով, որոնք առաջացել են այս պատերազմի պարտությունից։ Քանի չի գնահատվել պատերազմի պարտության իրական պատճառները, խոսել ճգնաժամի հաղթահարման մասին անիմաստ է, աաց նա, քանի չեն գնահատվել այդ պարտության հետևանքները, մենք հիմա տեսնում ենք նորանոր պարտվողական գործընթացներ, մեր հարևանները փորձելու են ավելին ստանալ, քանի սրանք հաղթահարված չեն, խոսել ճգնաժամի հաղթահարման մասին, մարդկանց թմրեցնելու փորձ է։

«Հիմա մենք ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում․ մի ճանապարհ, որ առաջարկում են այսօրվա իշխանությունները, նշանակում է Հայաստանի թուրքացում, պետք է բոլորով հասկանանք, որ թուրքանալու է երկիրը, դա նոքյարություն է նշանակում, մենք պետք է այստեղ նվաստացած ապրենք։ Հիմա հայ ժողովուրդը պետք է սթափվի, հասկանա, որ ինքը չպիտի այս տարածքներում նվաստացած ապրի, սա իր պապերի ժառանգած տարածքներն են, մեր հայկական հողերն են, մեր ինքնության գոյության խնդիրն է, և հենց սա կարթնացնի մեր ժողովրդին»,-վստահություն հայտնեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․