|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցությունում Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են։ ՔՊ-ից տեղեկացանք, որ մինչեւ հաջորդ քառօրյա նախագիծը կդրվի շրջանառության մեջ, ապա կմտնի լիագումար նիստ։ Նախագիծը մշակվում է պատկան հանձնաժողովում՝ Արթուր Հովհաննիսյանի եւ Ռուստամ Բաքոյանի ակտիվ մասնակցությամբ, իսկ թե ով է ամբիոնից ներկայացնելու, դեռ որոշում չկա։ Թովմասյանին պաշտոնազրկելու հիմքում այն փաստարկն է, որ նա ի պաշտոնե կարող էր նկատողություն հայտնել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, սակայն չի արել։ Չի բացառվում, որ նախագծում ընդգրկվի նաեւ Թովմասյանի իրականացրած ակցիան՝ ամբիոնը գրավելը, որով նա, ՔՊ-ի կարծիքով, խոչընդոտել է ԱԺ նիստի բնականոն ընթացքը։
Նշենք, որ հաջորդ հերթականը կմեկնարկի մայիսի 23-ին։ Ի դեպ, այս օրերին Թովմասյանն Արցախից տեղահանվածների հետ կապված ստորագրահավաք է իրականացնում «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում։ ՔՊ-ականները կարծում են, որ դա նախաձեռնել է իր պաշտոնանկությունը կանխելու եւ Արցախի հարցի հետ կապելու հետին մտքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում