Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ ներսում հարց են բարձրացրել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին եւ ուզում են նման գործընթաց սկսել։ Այդ խմբի, այսպես կոչված, պարագլուխն Անդրանիկ Քոչարյանն է: Նրանք մեղադրում են Թովմասյանին, որ նա հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հայտարարություններին չի միջամտել:
Հիշեցնենք, որ Ղազարյանը հայտարարել էր, թե 2018-ին տեղի է ունեցել «ադրբեջանաթուրքական» հեղափոխություն։ ՔՊ-ականները կարծում են, որ Թովմասյանը պարտավոր էր Ղազարյանին հարկադրել ներողություն խնդրել, մանավանդ, որ Թովմասյանն էլ է մասնակցել այդ հեղափոխությանը եւ դրա շնորհիվ խմբագրից՝ պատգամավոր, ապա հանձնաժողովի նախագահ դարձել: Ի դեպ, նիստի ժամանակ եւս նրանք նման կոչով դիմեցին ՄԻՊ թեկնածուին, սակայն Ղազարյանը ներողություն չխնդրեց։ Հիմա ՔՊ-ում մի խումբ փորձում է գեներացնել Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի գործընթացը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում