|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ, այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։
Նշվում է, որ ՌԴ-ից ժամանած մասնագետները մարդասիրական բեռը կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։
Մարդասիրական բեռը ներառում է անձնական հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր և չփչացող մթերքներ, այդ թվում ՝ ձավարեղեն, շիլաներ և մանկական սնունդ։