|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը 40 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Երևան՝ Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած բնակիչների համար։ Այս մասին ТАСС-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի ԱԻՆ-ը հատուկ չվերթով հումանիտար օգնությամբ Ռուսաստանից ժամանել է Երևանի օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մարդասիրական օգնությունն իրականացվում է ՌԴ նախագահի հանձնարարականով և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից։