|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև:
Ըստ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության՝ էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի 13-րդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» մակնիշի 15 զինվորական և ուղեկցող ավտոմեքենաներից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 100 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Տեղափոխվող բեռը բաղկացած է եղել շինանյութից և էներգապահովման համակարգի վերականգնման համար նախատեսված սարքավորումներից:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ, ընդհանուր առմամբ, 13 շարասյունով տեղափոխվել է մոտ 2200 տոննա բեռ: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին: