|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար ՌԴ Հումանիտար արձագանքման կենտրոնի վեցերորդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» մակնիշի 20 ռազմամեքենաներից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի (Քարվաճառ) շրջան»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես նշվում է, օգնությունը տրամադրվել է ադրբեջանական կողմին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների համաձայն: