|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ամերիկայի Միացյալ նահանգները շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Պետքարտուղարությունը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ»,- հայտարարել է Պատելը։
Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական Լուի Բոնոն, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և այլոք շարունակում են խորապես ներգրավված լինես այդ հարցում։