|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ջոզեպ Բորելը՝ հանդիպումը գնահատելով դրական:
«Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար», - գրել է Բորելը: