կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-12 12:16
Քաղաքական

Շաբաթվա կարևորն ԱԺ-ից. «Հայաստան» խմբակցությունն ամփոփում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շաբաթվա կարևորն ԱԺ-ից. «Հայաստան» խմբակցությունն ամփոփում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ամփոփել է ԱԺ ութերորդ գումարման հերթական քառօրյան, որի օրակարգը սպառվել է ընդամենը երկու օրվա ընթացքում։

«Երկու օրում պատգամավորները հասցրեցին քննարկել և տրցակով ընդունել մի շարք օրենքներ՝ փոփոխելով «Հանրակրթության մասին» օրենքը, Քրեական դատավարության և Դատական օրենսգրքերը։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկեց բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, սակայն ՔՊ-ն մակրոտնտեսական ռիսկեր տեսավ դրա մեջ և չցանկացավ ռիսկի դիմել։ Նրանց համար ռիսկային էր նաև վարորդների իրավունքները պաշտպանող նախագիծը, որը ՔՊ-ն նույնպես մերժեց։ Դրա փոխարեն ՔՊ-ն Հայաստանում ժողովրդավարությունը ևս մեկ քայլով «առաջ տարավ»․ այսուհետ ԲԴԽ-ում որոշումները կընդունվեն հինգ ձայնով։ 

Մինչ իշխող ուժը հուժկու պատասխան էր ուղարկում Բելառուսի նախագահին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները խոսում էին պետական խորհրդանիշերի կարևորությունը բարձրացնելու մասին։ Մասնավորապես, առաջարկվեց առավելագույնս հանրայնացնել ՀՀ պետական դրոշը։ Առաջարկը միաձայն ընդունվեց»,- ամփոփ ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։   

Այս քառօրյայի քննարկումները, կարևոր ելույթներն ու ամփոփումը՝  տեսանյութում։