|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու:
ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան: Թերթի զրուցակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը և որը Կարապետյանի շրջապատից է, հայտնել է, որ տեղի ունեցած նախնական մի քանի հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող որոշակի անհատներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շահագրգիռ են Կարապետյանի այդ նախաձեռնության առումով և արդեն իսկ ընդունել են քննարկումների առաջարկը:
Չի բացառվում, որ Կարապետյանի հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ լինեն նաև հանրության համար անակնկալ և անսպասելի դեմքեր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։