կարևոր
5140 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 14:03
Իրավական

Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է. պաշտպաններ

Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է. պաշտպաններ

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթը շուտով փոխանցվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այս մասին նշված է պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Ռուբեն Հակոբյանի հայտարարությունում։

«Միջադեպի առաջին իսկ օրից մեր դիրքորոշումն անփոփոխ է. Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է, իսկ թեթև մարմնական վնասվածքը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։

Նախաքննության որակն ընդհանուր առմամբ բավարար գնահատելով՝ մենք նաև արձանագրում ենք, որ քննչական մարմինը Մհեր Սահակյանին զրկել է իր ցուցմունքի լիարժեք ճշմարտացիությունն ու բարձր հավաստիությունը դատարանի ու հանրության առջև հիմնավորելու հնարավորությունից՝ մերժելով տուժողի ու վկաների հետ առերեսումները տեսագրելու, ինչպես նաև դեպքի վայրում ցուցմունքը պարզաբանելու («ցուցմունքի ստուգումը տեղում» քննչական գործողություն) մեր միջնորդությունները։

Որպես դրական երևույթ՝ հատուկ ընդգծում ենք նախաքննության տվյալները հրապարակելու հարցում արգելք չհարուցելու փաստը, և լիահույս ենք, որ հանրային բարձր հնչեղություն ունեցող գործերով քննչական մարմնի այս մոտեցումը կդառնա օրինակելի»,-նշված է հայտարարությունում։