|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ԱԱԾ-ն ուսումնասիրել է հունիսի 7-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու դեպքը: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից:
Մեզ տեղեկացրեցին, որ ԱՀ քաղաքացու գործողություններն առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն պարունակել, ինչը հաշվի առնելով, ադրբեջանական կողմին նրան հանձնելու հարցով զբաղվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցները:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Յանըլը գյուղի բնակիչ` 39-ամյա Զոհրա Վալիևնա Վարդազարը Տավուշի մարզի Մեհրաբի ուղղությամբ հատել էր Հայաստանի պետական սահմանը: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների` կինը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է գտնվել, մեկ այլ աղբյուրի համաձայն էլ` նա հայտնի է որպես գուշակ: Նշենք, որ հայկական կողմը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ հունիսի 10-ին Ադրբեջանի քաղաքացուն վերադարձրեց Ադրբեջան: