Փոխարժեքներ
19 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 426.77 |
RUB | ⚊ | ₽ 4.6962 |
GBP | ⚊ | £ 507.67 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Պատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Սստորագրելու պատրաստակամության մասին Նիկոլի վերջին գրառումից կարելի է ենթադրել, որ
ա) Բաքուն չի շտապում և էսկալացիայի հարմար նոր պատուհան ու հնարավորություն է փնտրում,
կամ
‘բ) Բաքուն նոր պահանջագիր է ներկայացրել Նիկոլին՝ առաջարկելով համաձայնեցված տեքստը համալրել Հայաստանի լրացուցիչ պարտավորություններով ու նախապայմաններով,
կամ
գ) արտաքին որոշում է կայացվել ՀՀ-ում ազատվել Նիկոլի՝ ցածր վարկանիշով կառավարչությունից, և Բաքվի միջոցով ձգձգում են թղթի կտորի ստորագրումը, որպեսզի Նիկոլին զրկեն արտահերթ կամ հերթական ընտրություններում ժողովրդին նորից խաբելու հնարավորությունից:
Երբ պարտված ղեկավարի կարգավիճակում բանակցում ես Ադրբեջանի հետ, առանց միջնորդի կամ երաշխավորի՝ վերջում ստանում ես այն՝ ինչ ունես:
Ժողովուրդ ջան, էս ողջ աղետալի պատմության մեջ Էդքան ասեցինք՝ փոխել է պետք «բանակցողին»: Կապիտուլյացիա ստորագրողը, Արցախն ուրացողը, ՀՀ տարածքներն օկուպացիայի հանձնողն ինչպե՞ս կարող է որևէ ժողովրդի ճակատագիր որոշել»,- գրել է նա: