Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցի հայտնի արևելագետ Եվգենի Սատանովսկին, ով օրերս այցելել էր ԼՂՀ, հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin. az-ին:
Հարցին, թե ի՞նչ նպատակով է նա այցելել ԼՂՀ, Սատանովսկին պատասխանել է, որ ցանկացել է ծանոթանալ անտեղ տիրող իրավիճակին:
«Ես հասկացա` ինչ է կատարվում ԽՍՀՄ նախկին տարածաշրջանում: Կարո՞ղ է, արդյոք, Իլհամ Ալիևը շարունակել պատերազմը: Կարող է: Կարո՞ղ է հաղթել պատերազմում: Իմ կարծիքով` ոչ: Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից և նրա կազմ չի վերադառնա: Որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է ԼՂՀ-ի բնակչության ֆիզիկական ոչնչացում... Պատկերացնո՞ւմ եք`ինչ հետևանքներ կունենա դա Ադրբեջանի համար»,- ասել է նա:
Հարցին` եթե ԼՂ-ն ո'չ խաղաղ, ո'չ էլ ռազմական ճանապարհով չի վերադառնալու Ադրբեջանի կազմ, ապա ինչի՞ համար է Մոսկվայի նախաձեռնությամբ Պետերբուրգում կայացած հանդիպումը, քաղաքագետը պատասխանել է, որ հնարավոր է այն բանի համար, որպեսզի հիշեցվի, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Հարցին` ԼՂՀ-ում նկատե՞լ է ռուսատյաց տրամադրություններ, Սատանովսկին պատասխանել է. «Իհարկե, նկատել եմ: Սական ես դա ռուսատյացություն չէի անվանի: Դա ավելի շատ վիրավորանք է, ուժեղ վիրավորանք: Սակայն Ռուսաստանը չի կարող այդ, մեր կարծիքով, եղբայրասպան պատերազմում, աջակցել կողմերից որևէ մեկին»: