|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները, բրիտանական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է եԵվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Եթե մենք արագ չփոխենք ուղին, եթե չմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, դա թույլ կտա Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում»,- ասել է նա։
Բորելը Ռուսաստանին անվանել է մեծ տերություն, որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը։
«Կարևորն այն է, թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանը չհաղթի պատերազմը: Ի՞նչ ենք մենք պատրաստ անել, իսկապե՞ս պատրաստ ենք անել այն ամենը, ինչ պահանջվում է: Դա այն հարցն է, որը մենք պետք է տանք ինքներս մեզ», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: