կարևոր
448 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-19 09:52
Հասարակություն

Ով կփոխարինի Հրայր Թովմասյանին․ «Հրապարակ»

Ով կփոխարինի Հրայր Թովմասյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրեր առաջ դադարեցվեցին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ։ Սա նշանակում է, որ բարձր դատարանում դատավորի թափուր տեղ կա։ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթն այժմ ՀՀ նախագահինն է։ Տեղեկություններ կան, որ պետության թիվ մեկ տուրիստն այդ պաշտոնում դիտարկում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին, որի հետ ճանապարհ է անցել ՀԱԿ-ում եղած տարիներին։ Տիգրան Եգորյանն ու նրա կինը` Լուսինե Հակոբյանը, նաեւ այս իշխանությունների հետ սերտ կապեր ունեն: Եգորյանը նաեւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է: Պարզ է, որ որոշումը կայացվելու է Փաշինյանի կաբինետում։