կարևոր
5107 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-17 18:50
Հասարակություն

Ստեփանակերտում, որ կարդում էիք՝ «Տիգրանի քաղաքի լանջերից․․․» պատկերացնո՞ւմ էիք, որ Ձեր հայրենիքն է․ Մանուկյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ստեփանակերտում որ կարդում էիք՝ «Տիգրանի քաղաքի լանջերից հորիզոն է ծփում անսահման․․․», պատկերացնո՞ւմ էիք, որ դա հայրենիքն է, ոնց որ ժամանակին Ալեն Սիմոնյանն  ու Սուրեն Պապիկյանը Աղդամն էին իրենց հայրենիքն անվանում, թե՞ այն ժամանակ մտածում էիք, որ գալու է մի օր, որ հայրենիք ու պետություն գաղափարները հակադրելու եք իրար»։

Փաշինյանի արձագանքից հետո Գեղամ Մանուկյանն ասաց․

 «Օջախն ատամներով պաշտպանում են, որ մեկ սանտիմետր չկորի, ընտանիքի անդամների վրա էլ ոստիկանական դուբինկաներ չեն բարձրացնում»։ Գեղամ Մանուկյանը հավելեց․ «Ես չեմ ուզում վիրավորել ձեր դասղեկին կամ հայոց լեզվի ու գրականության ուսուցչին, բայց եթե դպրոցում Հովհաննես Շիրազի «Ո՞րն է, բաբո մեր հայրենիքը» լավ սովորեցրած լինեին, հայրենիքն ու պետությունը չէիք հակադրի, Արարատն ու Արագածը չէիք հակադրի։ Մինչև հիմա էլ հստակ չեղավ՝ հայրենիքը 29 800 քկմ-ն է, թե՞ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի գրած Տիգրանի կառուցած քաղաքն էլ է հայրենիք»։

Մանրամասն՝ տեսանյութում