կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-15 21:53
Տնտեսական

Պետությունը գյուղացուն թողել է իր խնդրի հետ մենակ, մինչդեռ պարտավոր էր միջամտել, երբ շուկան ձախողվում էր. Արթուր Խաչատրյանը՝ խաղողի մթերման գնային քաղաքականության մասին

Պետությունը գյուղացուն թողել է իր խնդրի հետ մենակ, մինչդեռ պարտավոր էր միջամտել, երբ շուկան ձախողվում էր. Արթուր Խաչատրյանը՝ խաղողի մթերման գնային քաղաքականության մասին

Այս տարի խաղողի մթերման գինը նվազել է՝ 135 դրամ. բողոքում են խաղողագործները։ Ասում են՝ նախորդ տարիներին հասել է 200 դրամի և  ավելիի։

Խաղողի մթերման գնային պայմանների մասին Tert․am-ը զրուցել է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ, վերջինս նշում է՝ խաղողի ինքնարժեքով վաճառքը նույնն է՝ ինչ չվաճառելը։

Տնտեսվարողների կողմից գնի իջեցումը բացատրվում է համավարակային ճգնաժամով, սակայն խաղողագործների միության նախագահի խոսքով՝ նրանք տարվա ընթացքում գերշահույթ են ունենում, ստացվում է խաղողագործն է մենակ տուժում։

Ի պատասխան՝ Արմավիրի մարզպետի տեղակալ  Կարեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որը նա արել էր խաղողագործների հետ հանդիպման ժամանակ, թե խաղողի մթերման գնային քաղաքականությունը արտադրամասերն են որոշում, և այդ մասով իրենք չենք կարող որեւէ բան անել, Արտակ Սարգսյանը հակառակն է պնդում․ «Եթե  ժողովրդի քվեով է կառավարությունը ընտրվել, այդ դեպքում ժողովրդի մասին ո՞վ պետք է մտածի, սա ո՛չ տեղին և ո՛չ արժանի պատասխան է»։

Արտակ Սարգսյանի կարծիքով՝ փոխմարզպետի և խաղողագործների հանդիպումը արդյունք չի տվել, միևնույն է՝ սայլը տեղից չի շարժվում․

Իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը կարծում է, որ խաղողագործների խնդիրը արմատական լուծում է պահանջում՝ ինչպես դա արվեց հարևան Վրաստանում․ «Վրաստանում կան հզոր կառույցներ, պետությունն իր ծախսերով ուսումնասիրում է սեփական խաղողի գինու պոտենցյալը, խորհուրդ է տալիս սեփական գյուղացիներին, մենք ի՞նչ ենք արել, մենք ուղղակի թողել ենք գյուղացուն իր խնդրի հետ  մենակ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: