Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրական աղանդների թիվը Հայաստանում մեծ չէ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները.այսօր լրագրողներին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա հերքեց փաստը, որ մեր տարածաշրջանում աղանդավորների թիվը հասնում է շուրջ 300.000-ի. բանն այն է, որ նրանցից 180.000-ը կաթոլիկներ են, 40.000-ը` եզդիներ, միայն 100. 000-ն են աղանդավոր:
Ըստ Տեր Եսայու` «Կյանքի խոսքը» ամենավտանգավոր աղանդն է, որ շուրջ 10.000 հավատացյալ ունի:
«Այնտեղ օգտագործում են ամեն տեսակի տեխնիկական եւ մտավոր հնարավորություններ` մարդուն զոմբիացնելու համար»,- ասաց նա` հավելելով, որ խորհուրդ չի տալիս պարզապես հետաքրքրության համար մասնակցել այդ հավաքներին:
Նրա կարծիքով` աղանդավորները հիմնականում քաղաքական եւ սոցիալական ուղղվածություն ունեն եւ փորձում են գործել քրիստոնեական լույսի ներքո, իսկ վերջին շրջանում էլ, ինչպես նշեց Տեր Եսային, աշխատում են իրենց շարքերը ներգրավել հարուստներին եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներին:
«Աղանդավորներն ունեն բարձրաստիճան հովանավորներ, ինչի մասին է վկայում նաեւ Քանաքեռում կառուցվող «Կյանքի խոսք» եկեղեցին»,- ասաց քահանան:
Ուշագրավ է հանգամանքը, որ մի քանի ամիս առաջ հանրային հեռուստաընկերությամբ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերը խոսել են աղանդավորների մասին, սակայն հաղորդումը մինչ օրս էլ եթեր չի հեռարձակվել:
Հիշեցնենք, որ Եհովայի վկաները հերքում էին պահանջել Հ1-ով հեռարձակվող «Տեսանկյուն» հաղորդաշարից, իսկ հետագայում դիմել էին դատարան:
Գոհար ՓԵՓՈՅԱՆ
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։