կարևոր
3517 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 17:22
Քաղաքական

Եթե մեզ հաջողվի կանխել այս թշնամիներին ծառայող հանցախմբի գործունեությունը՝ կփրկվի հայրենիքը․ Էդգար Ղազարյան

2022թ․-ի սեպտեմբերի 13-ին զոհված զինծառայողների ծնողները կոչ արեցին, որպեսզի մարդիկ գան, հավաքվեն ԱԺ-ի մուտքի մոտ, իրենց արդար պահանջը և տագնապը  ներկայացնելու այդ օրվա իրադարձության կապակցությամբ։ Այս մասին «Միասնություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։

«Այդ օրը թշնամին սկսել էր լայնամաշտաբ ռազմական գործողություններ Հայաստանի 3 մարզերում՝ ներխուժելով Հայաստանի տարածք և ռմբակոծելով հայկական քաղաքաներ, գյուղեր և բնակվայրեր։ Այն ժամանակ շատ քիչ մարդ կար ծնողների կողքին, այդ թվում նաև ես։ ՄԵնք որոշեցինք գիշերել Աժ-ի մուտքի մոտ մի քանի հոգով։ Հաջորդ օրը գնացի հանդիպում խնդրելու իշխող խմբակցության հետ, և երբ դուրս եկա Աժ-ի ընդունարանից, զինված ոստիկանները դիմակավորված ինձ տապալեցին գետնին, հագցրեցին ձեռնաշղթաներ և տարան ոստիկանություն։ Որովհետև ես համարձակվել էի խոսել և խոսքը արժանացավ պատժի, բռնության։ Այդ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, ես ճանաչվել եմ տուժող, բայց այդ հանցանքը կատարած ոչ մի ոտիկան իր պատժին և պատասխանատվությանը չի արժանացել, բայց մենք արժանացել ենք մեծ վստահության։ Այդ նույն օրը, գիշերը, այստեղ հավաքվել է այս ամբողջ շարժման ընթացքի ամենամեծ թվով մարդիկ, այդ մարդիկ չեն վերացել, այդ մարդկանց կարծիքը չի փոխվել, միգուցե այդ օրը ինչ-որ բան եղել է լավ կամ վատ։ Ասում են կան մարդիկ, որ հիասթափվել են, ուզում եմ իմանալ ո՞ւմով էին հիացած, որ հիասթափվեցին, ի՞նչի է մեր պայքարը ամեն օրվա, իսկ իրենցը մի օր ժամը 8-ից մինչև գիշերվա 2-ը, իսկ ինչի այդ պայքարը ամեն օր չէ, այդ մարդիկ կան, այդ պայքարը շարունակվելու է»,- ասաց նա։

ՄԻՊ թեկնածուն պատմեց, որ վտանգն ավելի էր մեծանում, սեպտեմբերի 14-ին դեռևս ադրբեջանական դրոշը չէր ծածանվում Տեղ գյուղում, ադրբեջանցիները ճանապարհ չէին կառուցում Ջերմուկ համայնքի վարչական տարածքում, դա անում են հիմա․

«Եթե մեզ այսօր հաջողվի միասնաբար կանխել այս թշնամիներին ծառայող հանցախմբի գործունեությունը՝ կփրկվի հայրենիքը, մարդկային կյանքեր։ Սրանք  խափում են մարդկանց խաղաղության անվան տակ ելույթներով ու հենց այդ նույնը օրը ասում են կա պատերազմի սպառնալիք։ Խաղաղություն խոստացող մարդը ասում է կա պատերազմի սպառնալիք, բայց խախտում է սահմանադրությունը և չի հայտարարում ռազմական դրություն երկրի պաշտպանությունը կազմակերպելու համար, Զինված ուժերը դուրս է բերում սահմանային պահպանության հատվածից և այնտեղ տեղակայում ԱԱԾ սահմանապահ զորքեր, որոնք ի վիճակի չեն ֆիզիկապես դիմակայելու հակառակորդի որևէ ռազմական ագրեսիայի։ Սա արվում է դիտավորյալ։ Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում, որ մենք Լաչինից դուրս գանք շրջանցող ճանապարհով գնանք Ստեփանակերտ, ասում են իրենց ելույթներում։ Իսկ կա՞ արդյոք մի տխմար, ով հավատում է, որ Գորիս- Կապան մեր երկրի տարածքով, մեր կառուցած ճանապարհը փակած մարդը իր տարածքում, իր բյուջեով ճանապարհ է կառուցում մեր համար։ Ի՞նչու են հասել Կոռնիձոր, որովհետև աշխարհագրորեն միակ կարճ տարածությունը Ադրբեջանի հատվածից դեպի Նախիջևան գնալու մնում է այդ Կոռնիձորը։ Այլևս ոչ ոք չի խոսում  սահմազատման հարցերի հանձնաժողովից։ Երբ էին խոսում այդ հանձնաժողովի մասին, 2022թ․-ի մայիսին, որ փակեն Գորիսի Տեղ գյուղից դեպի Արցախ մեզ կապող միակ ճանապարհը, սահմանի միայն այդ հատվածը նշագծեն , ասեն քանի որ այստեղ է ավարտվում, տեղադրեն իրենց պոստը, և վերջացնեն։ Հիմա չկա դրա կարիքը։ Չի քննարկում տրանսպորտային միջանցք, որովհետև զավթվում է Սյունիքը և դա չի լինելու այսպես հանգիստ, ոնց որ հիմա են ադրբեջանցիները քայլ քայլ առաջ գնում, այլ լինելու է մեծ կորուստներով, մարդկային կյանքերով, պետք է փրկել մեր երկրիը»,- ասաց ՄԻՊ թեկնածուն։