Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ալեքսանդր Թամանյանի հեղինակած Կառավարական շենքի անավարտ հատվածի` թմբուկի կառուցման հարցը շարունակում է բազմաթիվ կարծիքների տեղիք տալ: Հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այս հարցի առնչությամբ «Երկիր»-ը զրուցեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանի հետ:
«Մնացել է վերջին հույսը, որ հրապարակը կփրկենք»,- ասաց նա: Ճարտարապետի խոսքով` թմբուկի կառուցումն անհրաժեշտություն է:
«Սա քաղաքի կենտրոնում քաղաքաշինական վիճակը փրկելու վերջին շանսն է, որ հետագայում այն հեռանկար ունենա»,- նշեց նա` հավելելով, որ Թամանյանից հետո ամբողջ գաղափարը փչացրել են, եւ եթե դա էլ չարվի, հրապարակի վրա կարող ենք խաչ քաշել:
«Ժամանակին այն Եվրոպայի լավագույն հրապարակներից էր, բայց երբ պատկերասրահի շենքը կառուցեցին, առանցքը փչացրին, իր ճարտարապետական հորինվածքով, կերպարով մեր ազգի ճարտարապետության հետ ոչ մի կապ չունեցող մի շինություն ստեղծեցին»,- նշեց Լեւոն Իգիթյանը:
Ըստ նրա` այնուհետեւ մեր հրապարակի կողքին մի արհեստական հրապարակ ստեղծվեց` մետրոյի կայանը, որը դարձյալ վնաս հասցրեց թամանյանական գաղափարին, արտաքին գործերի նախարարության շենքի շարունակությունը չիրականացվեց, եւ այս շարքը կարելի է շարունակել: