կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 12:27
Քաղաքական

Եթե Տիգրանաշենը հանձվի թշնամուն, ապա Սյունիք գնալու համար պետք է 12 կմ անցնել Ադրբեջանի տարածքով. Էդգար Ղազարյան

Եթե Տիգրանաշենը հանձվի թշնամուն, ապա Սյունիք գնալու համար պետք է 12 կմ անցնել Ադրբեջանի տարածքով. Էդգար Ղազարյան

Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի կողմից երաշխավորված անվտանգ ենթակառուցվածքներով պետք է կապվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Քանի որ նույն այդ կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջան է դարձել նաեւ Քելբաջարի շրջանը, այդ կապը պետք է իրականացվի Վայոց ձորի մարզի տարածքով: Այսինքն՝ Ջերմուկի մոտով պետք է գան, Վայքով, Խնձորուտ գյուղով, Խնձորուտ-Զառիթափ ճանապարհով գնան Նախիջևան: Սա այն է, ինչը ստորագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Մեզ մնում է միայն այդ հայտարարությունը ստորագրողին վռնդել, որ դա ձախողվի»,- ասել է նա։

Բացի դրանից, ըստ Ղազարյանի, Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ է վարում։ «Այդ բանակցությունների նպատակը ոչ թե մեր ռազմագերիների կամ աճյունների վերադարձն է, այլ այն է, որ տեղորոշեն հայ-ադրբեջանական սահմանները, եւ դրանով իսկ Արցախը հանձնվի Ադրբեջանին առանց որևէ վերապահման, առանց որեւէ կարգավիճակի: Նաև քննարկվում է, որ հնարավոր է քննարկվի, այսպես կոչված, անկլավների հարցը, որոնք հնարավոր է հանձնեն Ադրբեջանին»,- նշել է նա:

Էդգար Ղազարյանը հավելել է, որ եթե Տիգրանաշեն գյուղը հանձվի թշնամուն, ապա Սյունիք եւ Վայոց ձոր այցելելու համար պետք է 12 կմ անցնել Ադրբեջանի տարածքով, իսկ դրա համար պետք է ունենալ Ադրբեջանի վիզա: