Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Ֆեյսբուքում «Հերիք է ստատուս գրեք» ասող հարգելի հայրենակիցնե՛ր, չե՞ք հասկանում, որ առանց հանրային աջակցության որևէ գործողություն դատապարտված է տապալման։
Ենթադրենք ինչ-որ «վճռական գործիչ» սկսի գործել՝ չունենալով հանրային աջակցություն։ Նիկոլը նրան շատ արագ կչեզոքացնի ու ոչ ոք ծպտուն չի հանի։
Նույն այն մարդիկ, որոնք այսօր «վճռական գործողությունների» կոչեր են անում կա՛մ ուղղակի չեն նկատի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան փորձեց անել, կա՛մ էլ տապալման մեղքը հենց այդ վճռական գործչի վրա գցելու հազար ու մի պատճառ կգտնեն (որովհետև այդպես հարմար է)։
Հանրության հետ հաղորդակցություն կառուցելը ցանկացած պայքարի ամենա-ամենա-ամենաառաջին քայլն է, առանց որի մնացած այլ քայլերն ուղղակի անիմաստ են, իսկ հաճախ նաև վնասակար։
Իր բոլոր թերություններով հանդերձ Ֆեյսբուքն այն հիմնական հարթակներից մեկն է, որի միջոցով այդ հաղորդակցությունը պետք է իրագործվի։
Չեմ ասում, թե Նիկոլի դեմ միայն Ֆեյսբուքում / Ֆեյսբուքով է պետք պայքարել, բայց Նիկոլի համար ամենամեծ նվերը կլինի, եթե նրան քննադատողները ՖԲ-ում լռեն»։