կարևոր
3418 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 14:11
Քաղաքական

Ինքնակործան շրջանից դուրս գալու համար պետք է նախ և առաջ ձևավորենք այդ ռեժիմի անհապաղ հեռացման հանրային պահանջ․ Կարեն Վրթանեսյան

Ինքնակործան շրջանից դուրս գալու համար պետք է նախ և առաջ ձևավորենք այդ ռեժիմի անհապաղ հեռացման հանրային պահանջ․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Ի՞նչ է պետք հիմա անել Արցախի համար» հարցը ունի 1 պատասխան. «Նիկոլի ռեժիմը հեռացնել»։

Մնացած բոլոր լուծումները ժամանակ ու փող մսխելու ձևեր են, ինչքան էլ վեհ, հուզիչ ու ֆոտոգենիկ թվան։

Արցախի փրկության հարցը հայկական պետականության խնդիր է, իսկ պետությունը օկուպացված է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող խամաճիկ-բռնապետի կողմից։ Հայերով այսօր հարկեր ենք վճարում, և այդ հարկերն այսօր օգտագործում են մեր դեմ պայքարելու համար։

Այս փակ և ինքնակործան շրջանից դուրս գալու համար պետք է նախևառաջ ձևավորենք այդ ռեժիմի ԱՆՀԱՊԱՂ հեռացման հանրային պահանջ։ Սա առաջին քայլն է, առանց որի մնացած բոլոր քայլերն անհնարին են։

Այդ պահանջն էլ ձևավորելու ՄԻԱԿ ձևը չլռելն է։ Ու չլռել կարող ենք ԲՈԼՈՐՍ, սա այն է, ինչը մեզնից ոչ մի ֆինանսական ռեսուրս չի պահանջում, առաջնորդ չի պահանջում։ Չլռել կարելի է սոցցանցերում, տրանսպորտում, ձեր շենքի պադյեզդում ու ձեր բնակարանի խոհանոցում։

Մարդիկ, որոնք ասում են. «Հերիք է խոսեք, հերիք է գրեք, գործե՛ք» ուղղակի չեն հասկանում, որ այսօր մեր գործը հենց իրար հետ խոսելն է, իրար հասկանալը և հանրային պահանջ հստակ ձևակերպելը։

Սա է ուղերձը. «Նիկոլը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, Նիկոլը հայ ազգի, հայկական պետության թշնամին է, Նիկոլի ռեժիմից եթե անհապաղ չազատվենք, նա կործանելու է Հայաստանը»։

Դիմադրության նախորդ ալիքները հենց այն պատճառով են տապալվել, որ ընդդիմության տարբեր թևեր նույնիսկ իրար հետ բաց չէին խոսում, է՛լ չասեմ՝ հանրության հետ լիարժեք երկկողմանի հաղորդակցությունը»։