կարևոր
2710 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 12:53
Քաղաքական

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել մոռացության չմատնել Արցախը

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել մոռացության չմատնել Արցախը

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։

Լորան Վոքիեն նշել է․ «Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից, չունեն բավարար սնունդ ու առողջապահական պարագաներ․ սա ուղղակի աղետալի է։ Այդ ամենը կատարվում է լռության մեջ՝ շրջվող հայացքների ներքո․․․ Աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որը հասկանալի է, բայց պետք չէ մոռանալ Արցախը, քանի որ, եթե կա մեկը, դա չի նշանակում, որ չկա մյուսը։ Մեզ համար երկուսն էլ հավասարապես կարևոր են։ Եվ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունն արձագանքի այս ամենին, ու Ֆրանսիան առավելագույն ճնշումը գործադրի, որպեսզի, որպես առաջին քայլ, գոնե մարդասիրական օգնության համար ճանապարհը բացվի։ Ինձ համար կարևոր է գտնվել միջանցքի սկզբնամասում՝ ցույց տալու համար, որ Ֆրանսիան Հայաստանի ու Արցախի կողքին է»։