Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ aremeniangenocide100
Մարտի 21-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մոհամմադ Ջիհադ ալ Լահամն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:
ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ դեսպան Փոլադյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհակալական նամակը՝ մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ գումարելու, այդ ծանր հանցագործությունը դատապարտելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու վերաբերյալ:
Նամակում ՀՀ ԱԺ խոսնակը առանձնակի երախտագիտություն է հայտնել «Սիրիայի ժողովրդին, որն իր դռները բացեց և ապաստան տվեց Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Սիրիայի ժողովրդի և նրա առաջնորդների մարդասիրական վերաբերմունքը մշտապես հիշվում է և բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակում:
Զրույցի ընթացքում Մոհամմադ Ջիհադ ալ Լահամը հերթական անգամ անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը` միաժամանակ միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ դատապարտել մարդկության դեմ իրականացված անասելի ծանր այդ հանցագործությունը: Իր հերթին դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային արդի խնդիրներ: