|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սաուդյան Արաբիայի` արտաքին գործերով պետական նախարար Ադիլ ալ Ջուբեյրը կոչ է արել միջազգային հանրությանը` զսպել Իրանին և «անընդունելի» է անվանել բրիտանական Stena Impero նավթատար նավի ձերբակալությունը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` ծովային նավագնացության ազատության ցանկացած խախտում միջազգային իրավունքի նորմերի արհամարհանք է:
Հիշեցնենք, որ բրիտանական նավը ձերբակալվել է հուլիսի 19-ի երեկոյան` այն բանից հետո, երբ բախվել է իրանական ձկնորսական նավի հետ: Ըստ իրանական կողմի` միջադեպը պետք է հետաքննվի, ինչից հետո միայն անձնակազմի անդամները ազատ կարձակվեն: Նրանց թվում է նաև 3 ռուսաստանցի: