կարևոր
3247 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 16:02
Քաղաքական

Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը

Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը

Ստեփանակերտում դեմ չեն Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման հնարավոր տարբերակին, սակայն հասկանում են, որ դա հեշտ որոշումներով լուծվող հարց չէ։ 

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը չի բացառում Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը՝  շեշտելով, որ նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել:

«Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը շատ կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է։  Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ»,- ասաց  Ղազարյանը:

Նա նշեց, որ այդ հարցերի շրջանակը կախված է լինելու նրանից, թե որքանով  մշակված մեխանիզմ կլինի: Օրինակ, եթե ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակը  10 անգամ ավել լիներ կամ նրանք տեխնիկական ավելի մեծ կարողություն ունենային, միգուցե, դա այլ հնարավորություն  կտար:

«Նաև տեղյակ եք, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը միշտ քննարկվել է, և չենք բացառում նաև նման ձևաչափը՝ միգուցե ներգրավելով այլ երկրների, միջազգային կառույցների, բայց դա այն հարցը չէ, որ հեշտ որոշումներով  կարող է լուծվել»,- ասաց Սերգեյ Ղազարյանը: