|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մոսկվան Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման հարցում փոխզիջման հնարավորություն չի տեսնում, նման քայլը կնշանակի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակի պաշտոնական ներգրավվածություն:
«Այդ քննարկումն անցկացվում է բացահայտ թշնամական նպատակով, նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց հարկավոր», - Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
ՌԴ նախարարի խոսքով՝ ռուսական կողմն այդ զորքերի ներկայությունն ուկրաինական տարածքում կդիտարկի ճիշտ այնպես, ինչպես դիտարկել է ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունն Ուկրաինայում։
«Մենք, միանշանակ, չենք հետևելու նման գործողություններին: Դա կնշանակի, ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, արդեն ոչ թե իբր հիբրիդային, այլ արդեն ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի, պաշտոնական, անթաքույց ներգրավվածություն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում: Դա թույլ տալ հնարավոր չէ», - հայտարարել է Լավրովը: