Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «չի բացառում» զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ որպես հետպատերազմյան խաղաղապահ ուժերի մաս: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
«Այժմ մենք պետք է նախ բանակցենք արդար և կայուն խաղաղության շուրջ, որը հարգում է միջազգային իրավունքը, հարգում է Ուկրաինան և առաջին հերթին երաշխավորում է, որ Ռուսաստանը չի կարող պարզապես հետ քաշվել, նոր ուժեր ստեղծել և հարձակվել Ուկրաինայի կամ այլ երկրի վրա ընդամենը մի քանի տարուց», - հարցազրույցում ասել է արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։ «Երբ մենք նման խաղաղություն հաստատենք, պետք է ապահովենք, որ այն հնարավոր լինի պահպանել. մեր կառավարությունը ոչինչ չի բացառում»։
Նախարարի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա խաղաղապահ առաքելության համար։