Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեդա Սաֆարյանի հետևից ոչ մեկ չի ընկել, ուղակի փորձ է արվում ՀՀ ՍԴ-ն պահել որպես ՍԴ դատարան։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երբ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, ՍԴ-ի որոշումը ինքը որևէ վայրկյան չկասկածի, որևէ քաղաքացի որ դիմի ՍԴ մերժում ստանա դրանից հետո ընդմիշտ մինչև կյանքի վերջ ատելու է Սահմանադրական դատարանը՝ ասելով, որ դուք որոշում եք կայացնում հանուն Հայաստանի Հանրապետության, այ ձեր անդամը 10 քանի օր օրենքի խախտումով հանդիսացել է Սահմանադրական դատարանի անդամ։ Իսկ, որ ՍԴ-ն 3 տարի է արդեն որբի գլխի պես այս քաղաքական իշխանության ձեռքը խաղալիք է՝ դա միանշանակ է։ 2020 թվականին Վահագան Հովակիմյանը մի փնթի նախագիծ էր բերել, որը տարան հետ բերեցին և վերջում սարքեցին իրենց ուզած Սահմանադրական դատարանը։ Սեդա Սաֆարյանի հետևից ոչ ոք չի ընկել, ինքն է իր հետևից ընկել։ Այստեղ չքննարկվեց, թե ինչու է Սեդա Սաֆարյանը իր ամուսնուն նշանակել վարորդ, հարցը իրավունքի խնդիր է միայն»,- ասաց նա։