Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը պարտության տանելու՝ ՀՀ իշխանությունների կազմակերպած քայլերից էր բանակը զենքերով համալրելու հարցը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը արարատցիների հետ հանդիպման ժամանակ։
«2016 թ-ին Ադրբեջանը փորձեց հարձակվել․ իր համար անհաջողություն էր, մենք էլ կորուստներ ունեցանք, բայց Ադրբեջանը հասկացավ, որ իր առջև կանգնած է այն նույն բանակը, որից ինքը պարտվել էր 1994 թ-ին և կանգնեցրեց պատերազմը։ Այդ պատերազմի ժամանակ մենք հասկացանք, թե նոր եկող պատերազմում մեզ ինչ է սպասվում․ այդ թռչող սարքերը, նոր տեխնոլոգիաները․․․ որևիցե բան արվե՞ց, որպեսզի մենք էլ դրանցից ունենանք․ ո՛չ, չարվեց»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ այն ցուցակում, որը մենք ներկայացրել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր պետք է գնեինք, նախկին իշխանությունների օրոք գրված էին «ՏՈՌ»-երը, այսինքն այն զինատեսակները, որոնք պետք էին ԱԹՍ-ներին ոչնչացնելու համար․ նոր իշխանությունները դա ջնջեցին, դրա փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ՝ ինքնաթիռներ, որոնք շատ հզոր էին, բայց ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ ու այդպես էլ չօգտագործվեցին պատերազմի ժամանակ։
Վազգեն Մանուկյանն ասաց, որ պատերազմի ժամանակ Ֆրանսիան հոկտեմբերի 3-ին մեզ առաջարկել է զենք տրամադրել, որի միջոցով կարող ենք պայքարել ԱԹՍ-ների դեմ, բայց մենք հրաժարվել ենք։ Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիան նորից է առաջարկել՝ մենք հրաժարվել ենք։
Մանրամասն՝ տեսանյութում․