կարևոր
3310 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-16 15:48
Քաղաքական

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է Հայաստանում, ամեն օր էսկալացիայի վտանգ կա. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի բոլոր հայտարարությունները պետք է նայել հետևյալ տրամաբանության մեջ՝ ինքը խաբվել ու ձախողվել է խաղաղության օրակարգում, դա շատ լավ հասկանում է, հիմա մեղքը փորձում է իր վրայից գցել, և այս պահին թիրախում են հայտնվել ՌԴ խաղաղապահները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Ասում է՝ ժողովուրդ ջան դե ես չեմ կարողանում Ղարաբաղի հարցը լուծել, Հայաստանի անվտանգությունն էլ հարցականի տակ է հայտնվել, բայց ես ի՞նչ կարող եմ անել։ Իրականում սա այն քաղաքականությունն է, որը մենք միշտ տեսել ենք։ Իր բերած քաղաքականությունն է, որ դառնում է պատրազմի պատճառ, իր բերած քաղաքականությունն է, որ Ալիևին թևեր է տվել, որ շրջափակման մեջ պահի Արցախը, որովհետև Պրահայում Փաշինյանն ընդունել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո իր բոլոր հայտարարությունները մանիպուլյացիաներ են»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով հոկտեմբերի 6-ին Պրահայում խմբագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունն այն մասով, որ Լաչինի միջանցքը կարգավիճակ ուներ, որը Պրահայում Ալիևի և Փաշինյանի համաձայնության արդյունքում ոչնչացվել է։