կարևոր
3829 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 12:04
Քաղաքական

Փաշինյանն ու Ալիևը անցակետ տեղադրեցին Արցախում․ ինչ ակնկալել դաշնակիցներից ու հայ ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանն ու Ալիևը անցակետ տեղադրեցին Արցախում․ ինչ ակնկալել դաշնակիցներից ու հայ ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան

Արցախում ադրբեջանական անցակետ դնելու հետ կապված Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը համատեղ թիրախավորեցին Ռուսաստանին։ Հակառուսական հիստերիան հիմա է՛լ ավելի մեծ դոզայով է մատուցվելու։

Այն, որ ՌԴ–ի վարքագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, երկրորդ կարծիք չկա։ Բայց այդ հարցերը մեր կողմից տրվում են լուծումներ գտնելու, այլ ոչ թե թուրքական շահն առաջ տանելու համար։

Լրիվ այլ է պատկերը Փաշինյանի պարագայում։ Ինքն ամբողջությամբ հակառուսական քաղաքականություն է իրականացնում՝ ձգտելով սեփական կաշին փրկել ու հետագայում արևմտյան որևէ երկրում ապաստան ստանալ։

Փաշինյանի հակառուսական և հակաիրանական քաղաքականությունը դրսից է պատվիրված։ Այն ուղղված է այդ երկրների դեմ, բայց ոտատակ են ընկնում Հայաստանն ու Արցախը։ Նիկոլին դա չի հետաքրքրում։ Պատվիրատուներին էլ։

Ադրբեջանն Արցախում անցակետ է տեղադրում՝ օգտվելով 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինյանի հետ ունեցած համաձայնությունից։

Եթե Նիկոլ Փաշինյանը կոկորդ է պատռում և Ալիևից է՛լ ավելի ալիևաբար հայտարարում, որ Արցախն Ադրբեջանինն է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ Ալիևն անցակետ է տեղադրում միջանցքում։

Հայաստանի իշխանությունը հանձնել է Արցախն ու ադրբեջանաթուրքական զույգից ակնկալում է ողորմածություն ՀՀ պլյուս/մինուս 29.800–ի համար։ Այս պայմաններում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ ԵՄ–ը չեն կարող ավելի հայ լինել, քան հայերը։ Մենք պետք է մեր հարցերը ներսում լուծենք, հետո նոր ապավինենք դաշնակիցներին։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր